հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Սիրիայի հարցը ՄԱԿ-ի համար քննություն էր, սակայն միջազգային կառույցի ներկայացուցիչներն այդ քննությունը տապալելու եզրին են: «Այս երկրում մարդկային ողբերգությանը վերջ դնել է պետք: Այժմ բոլորը պետք է անձնական հաշիվները մի կողմ թողնեն և վերջ տան Հալեպում, Դեյր էզ Զորում, Դամասկոսում, Համայում, Հոմսում տեղի ունեցող ողբերգություններին»,-ասել է նա: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ և ներկայացրել Թուրքիայի տեսակետը: Նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև իսլամական աշխարհում բողոքի զանգվածային ալիք առաջացրած հակաիսլամական ֆիլմին: Նա տեղեկացրել է, որ աշխատում են ՄԱԿ-ի կողմից ֆիլմը դատապարտող փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ:
Wednesday, September 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment