Wednesday, April 30, 2008

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆԸ «ԱՐՑԱԽԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարությանը մայիսի 2-ին Լոս Անջելեսի The Wilshire Ebell թատրոնում «Արցախի 20-րդ տարեդարձը» խորագրով միջոցառման անցկացման առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությանը եւս փոխանցվել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը տվյալ միջոցառման անցկացման առնչությամբ: Ադրբեջանի Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նամակ է հղել նաեւ The Wilshire Ebell քաղաքային թատրոնի գլխավոր մենեջեր Ֆիլիպ Միլլերին:

No comments: