Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երեւանում կնքել են համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանից:Համաձայնագիրը կնքվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի եւ թանգարանի հոգաբարձու եւ Շինարարության եւ աշխատանքների հանձնաժողովի նախագահ Վան Զ. Գրիգորյանի միջեւ: Համաձայնագիրը նախատեսում է մշտական համագործակցություն, որը հնարավորություն կտա երկու թանգարաններին համաձայնեցնել իրենց ծրագրերը եւ կատարել փորձի փոխանակում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment