
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հակառակ ենթահանձնաժողովի` ժանդարմերիայի աշխատակիցների վկայությունները լսելու պահանջին, վերջիններս ուղղակի չեն ներկայացել:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Տրապիզոնի դատարանում տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ իրենց պարտականությունների մեջ թերանալու մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած նահանգի ժանդարմերիայի երկու աշխատակիցների` Օքան Շիմշեքի եւ Վեյսալ Շահինի գործի հերթական դատալսումը, որի ընթացքում վերջիններս հանդես էին եկել աղմկահարույց վկայություններով: Նրանք հայտարարել էին, որ Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին կանխավ տեղեկացված են եղել Տրապիզոնի ժանդարմերիայի 10 աշխատակիցներ, այդ թվում ժանդարմերիայի նախկին հրամանատար գնդապետ Ալի Օզը:
No comments:
Post a Comment