Thursday, April 24, 2008

Անհեթեթ օրենքների պատմությունից

Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների մեջ, այլեւ անհեթեթ օրենքների:
Օրինակներ` որքան ուզեք եւ որտեղից ուզեք: Էնպիսի անհեթեթները բերեմ, որ մեր` հանրահավաքներ արգելող օրենքը ձեզ, պարզապես, անմեղ-անմեղսունակ մի բան կթվա:

-Օրինակ` միջնադարում Անգլիայում օրենք է ընդունվել, որ չի կարելի մահճակալները կախել լուսամուտից: Իսկ 12-րդ դարից ի վեր` տղամարդկանց համար հակաօրինական էր համարվում իրենց կանանց ժամը 21-ից հետո ծեծելը: Հասկանալի է` երեւի թե ինչ պատճառով:
-Ֆրանսիայում ողջ տարածքում, օրինակ, արգելվում է խաղողի տնկարկներում թռչող ափսեների ոչ միայն հիմնավոր վայրէջքը, այլեւ, պատկերացնում եք, անգամ` կանգառը:
-Չինաստանում հակացուցված է օգնել եւ փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա նշանակում է, փաստորեն, խառնվել նրա ճակատագրին:
-Թաիլանդում հանցանք է համարվում առանց ներքնազգեստի տնից դուրս գալը: Դա, փաստորեն, հանցանք է, իսկ տվյալ հանգամանքը ստուգելը` ոչ...
-Կանադայում օրենքով խստորեն արգելված է բարձրանալ թռչող ինքնաթիռ:
-Լոս Անջելեսում էլ չի թույլատրվում դատարանում իբրեւ վկա ցուցմունքներ տալիս լաց լինել:
-Չիկագոյում էլ հակաօրինական արարք է համարվում այն, որ ինչ-որ մեկը փորձում է սնվել այն շենքում, որն այրվում է: Կնոջը կարող են ձերբակալել զուտ այն բանի համար, որ նա մեկ անգամ խանութ մտնելուց վեցից ավելի զգեստ է փորձում:
-Իսկ Ինդիանա նահանգում հաճախակի համբուրվող տղամարդկանց արգելվում է բեղեր պահելը:
-Այովա նահանգում մեկ ձեռք ունեցող դաշնակահարները պետք է, ըստ օրենքի, ձրի նվագեն:
-Միսուրիում կտրականապես արգելվում է սկյուռիկներին բարկացնելը:
-Նյու Ջերսիում կատուները պարտավոր են 3-ական զանգակ կրել, որպեսզի թռչուններին զգուշացնեն իրենց հայտնության մասին:
-Օհայոյում պատժելի արարք է ձկանը ալկոհոլ խմեցնելը:
-Քլիվլենդում կանանց արգելվում է լաքապատ կոշիկներ հագնել, քանի որ տղամարդիկ կարող են տեսնել նրանց մարմնի կամ ներքնազգեստի արտացոլանքը:
-Օրեգոնում արգելվում է սուլել ջրի տակ կամ էլ ձուկ որսալ լասսոյով:

Համոզվեցի?ք, որ մենք միայնակ չենք:

Սա էլ է մխիթարանք:
Փաստորեն, ավելի լավ է միտինգ չանել, քան թե գորտերին արգելել կռկռալ ժամը 10-ից հետո: Անգամ` մահվան սպառնալիքով:
Աղբյուր` jamank 230408

No comments: