Thursday, April 24, 2008

ԻՆՉՈՒ ԵՆ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ

«Ամուսնությունների տոկոսը նախորդ տարի աճել է: 2007թ. գրանցվել է 17 հազ.145 ամուսնություն, իսկ 2006թ.` 16 հազ. 887 դեպք», - այսօրվա ասուլիսում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա հայտնեց, որ ամուսնալուծության ցուցանիշը նվազել է` 2006թ. գրանցված 2997-ի դիմաց, 2007թ. գրանցվել է 2931 ամուսնալուծության:
Կ.Կույումջյանի տեղեկացմամբ, ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը 29 տարեկանն է, իսկ աղջիկներինը` 24 տարեկան: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Էթնոժողովրդագիր Համլետ Սարգսյանի խոսքով, խորհդային տարիներին տղամարդիկ ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ աղջիկները` 17-18 տարեկան հասակում:
Նրա տեղեկացմամբ, ամուսնությունների թվի աճի համար պետական աջակցություն է անհրաժեշտ: «Այսօր ընտանիքները ամուսնանում են, սակայն եթե կինը լավ աշխատանք է ունենում երեխա ուշ է ունենում, որի պատճառով էլ նվազում է ծնելիության ցուցանիշը», - ասաց Հ. Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ, 19-րդ դարում յուրաքանչյուր ընտանիք ունենում էր 8-10 երեխա, իսկ այժմ ընտանիքները սոցիալական պայմաններից ելնելով մեկ երեխա են ունենում:
Նրա խոսքով, այսօր գոնե գյուղերում ընտանիքները 2-ից ավելի երեխա են ունենում, ինչը չի կարելի ասել քաղաքի մասին:
Ի դեպ, Կ. Կույումջյանի ներկայացմամբ, 1990թ. երեք եւ ավելի երեխա են ունեցել բնակչության 30 տոկոսը: 2006թ. այս ցուցանիշը կազմել է 13 տոկոս:
Աղբյուր` Panorama.am220408

No comments: