Wednesday, April 30, 2008

«ԶՈՀՎԱԾՆԵՐՆ ԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ»

Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ «Ինոմեյջ» էլեկտրոնային կայքը շարունակում է «Զոհվածներն անուններ ունեն» ինքնատիպ նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացրել է կայքի ստեղծող ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքյանը:
Կայքի այցելուները հնարավորություն ունեն կարդալ այն հայերի անունները, ովքեր զոհ են գնացել թուրքական անողոք սրին: Բացի այդ, այցելուներն իրենք կարող են գրել նրանց անունները, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար: Այսպիսով, կայքում նշված անունները կստեղծեն մի յուրօրինակ հուշարձան, որտեղ ամնար կմնա Հայոց ցեղասպանությա զոհերի հիշատակը: Նախաձեռնության կազմակերպիչները հույս ունեն մինչեւ 2015 թվականը գրանցել ցեղասպանությանը զոհ գնացած ավելի քան 1 մլն զոհերի անունները:

No comments: