Monday, April 28, 2008

ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՑՈՒՅՑ

ՓԱՐԻԶ, 25 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փարիզում` Կոմիտասի արձանին հարող տարածքում, կազմակերպվել է բազմահազարանոց ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին:Ցույցին մասնակցող ֆրանսիացի քաղաքական գործիչները եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները քննադատել են Թուրքիային` Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած ժխտողական դիրքորոշման համար:Թուրքական «Զաման» օրաթերթը նշում է, որ ցույցին մասնակցող Ֆրանսիայի մասոնական օթյակի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ «մասոնական օթյակի անդամները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը ընդունվի նաեւ Սենատի կողմից»:Կոմիտասի արձանին հարող տարածքից ցուցարարները կազմակերպել են երթ: ԼԻՈՆ Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը հավատարիմ մնալով հայերին տված իր խոստմանը արտոնել էր հայկական հուշարձանի կանգնեցումը քաղաքի հրապարակներից մեկում: Բայց Քաղաքի պատմական բնույթը պաշտպանելու միության ներկայացուցիչները հիշեցրել են, որ այս հրապարակը գտնվում է նույնությամբ պահպանության արժանի հրապարակներիւ մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ուստի այնտեղ չի կարելի որեւէ փոփոխություն կատարել այլեւս եւ հայկական հուշարձանը պետք է հանվի: Վերջիններիս դիմումից հետո Լիոնի վարչական դատարանը վճռել է, որ հայկական հուշարձանը այնտեղից պետք է դուրս բերվի: Արձանի դեմ բողոքողներն ընդունել են, որ սա չի նշանակում, որ հուշարձանը պետք է վերացվի: Ըստ ամենայնի, կպահանջվի հուշարձանը փոխադրել այլ տեղ:

No comments: