ԲԱՔՈՒ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յան Կուբիշին:Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ Է.Մամեդյարովը Յան Կուբիշին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության մասին: Մամեդյարովը հիշեցրել է, որ մայիսի 6-ին կկայանա իր հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպումից հետո ճեպասուլիսի ժամանակ նշելով, որ ադրբեջանցի գործընկերոջից մանրամասն տեղեկություններ է ստացել ղարաբաղյան հակամարտության մասին, Կուբիշը հայտարարել է, որ այդ խնդրի լուծման ժամանակ պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment