Tuesday, April 22, 2008

ԹՈՒՐՔ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԾԵՐԱՆՈՑ

ՍՏԱՄԲՈՒԼ, 21 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի կանանց եւ ընտանիքների հարցերով պետնախարար Նիմեթ Չուբուքչուն այցելել է հայկական Սուրբ Ամենափրկիչ հիվանադանոցին կից գործող ծերանոց:
Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, պետնախարարը զրուցել է ծերանոցում ապաստան գտած տարեցների հետ:
«Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում եւ այս վայրը շատ եմ սիրում: Ես որպես պարտականություն չեմ դիտում տարեցներին այցելելը: Այսինքն, ես այստեղ չեմ գալիս որպես մի նախարար»,- ասել է Չուբուքչուն:

No comments: