Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանն, Արամ Առաջին կաթողիկոսն ասել է, որ Հայաստան է ժամանել Ս.Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցությունը հայտնելու նպատակով:Ս.Սարգսյանի խոսքերով, թիկունքում ունենալով զույգ կաթողիկոսների զորակցությունը, կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Նա բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում եւ նշել, որ 1000-ամյա պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, հայապահպանության որոշ գործառույթներ եւ այն պատվով տարել: Ընդգծելով, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը, երկրի ղեկավարն ասել է, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment