2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: Այսպիսով, Հայաստան ներկրվող գազը 110-ի փոխարեն կկազմի 165 դոլար եւ այս գինը կպահպանվի մոտակա 3 տարիների ընթացքում: ԱՊՀ-ը մյուս երկրների եւ մերձբալթյան հանրապետությունների համար ռուսական գազի գները շարունակաբար կաճեն՝ հասնելով մինչեւ եվրոպական միջին գներին: Այսպես, Վրաստանին գազը կմատակարարվի 1000 խորանարդ մետրի համար 270 դոլար գնով: Հաղորդվում է, որ մայիսին նախատեսվում է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի գազի մատակարարման նոր պայմանագիր: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «Գազպրոմի» հետ կկնքվի ռազմավարական նոր պայմանագիր եւ գազի գինը մոտակա 3 տարիների համար պետք է լինի կայուն ու լավագույնը ԱՊՀ երկրներում:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment