«ԼՐԱԳԻՐ», 06.05.08: ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի տեղեկատվության համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 58 անձ, եւս 28 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:Մեկ անձ Դ.Աղայանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով:
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 37 քրեական գործ 38 անձի վերաբերյալ, եւս 9 քրեական գործ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից (ընդհանուր առմամբ 46 քրեական գործ 47 անձի վերաբերյալ):

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment