Saturday, May 17, 2008

ՆԱՎԹԻՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես Արմենպրեսին ասաց Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ընթացքի մեջ են տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որոնց հետ կապված հարցեր կքննարկվեն աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ: Առաջիկայում կհստակեցվի նաեւ նավթազտարանի կառուցման ծրագրի իրականացման ողջ ժամանակացույցը: Գործարանի կառուցման համար, Մովսիսյանի տեղեկացմամբ, կպահանջվի հինգ տարի եւ ավելի քան 2 միլիարդ դոլար: Ներդրումների բաժնեմասերի հարցը քննարկման փուլում է, եռակողմ բանակցությունները փորձում են լուծումներ տալ այդ խնդրին: Ա. Մովսիսյանի խոսքերով` ակնկալվում է, որ գործարանը տարեկան կտա 7,5 միլիոն տոննա արտադրանք:

No comments: