Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ապրիլի 1-ի դրությամբ 3 մլն 230 հազար 900 է, որից 2 մլն 69 հազար 600-ը` քաղաքներում, 1 մլն 161 հազար 300-ը` գյուղական վայրերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրության պետական ծառայությունից, ՀՀ մշտական բնակչության ամենամեծ մասը` 1 մլն 108 հազար մարդ, բնակվում է մայրաքաղաքում: Բնակչության թվաքանակի մեծությամբ հաջորդում են Արմավիրի եւ Լոռու մարզերը` 281.8 հազարական, ապա` Շիրակի մարզը` 280.9 հազար: Բնակչության ամենափոքր թվաքանակն ունի Վայոց Ձորը` 55.8 հազար, ապա Տավուշը եւ Արագածոտնը, համապատասխանաբար` 134.2 հազար եւ 140.5 հազար:
Երեւանի 1 մլն 108 հազար բնակիչներից ամենամեծ թվաքանակով` 144.5 հազար մարդ, բնակվում է Նոր Նորք համայնքում, ապա Շենգավիթում (143.7 հազար) եւ Մալաթիա-Սեբաստիայում (140.5 հազար): Արաբկիր եւ Կենտրոն համայքներում բնակվում է, համապատասխանաբար, 131.1 հազար եւ 130 հազար մարդ: Մայրաքաղաքի 12 համայնքներից բնակիչների ամենափոքր թվաքանակն ունի Նուբարաշենը` ընդամենը 9.5 հազար մարդ: Նորք-Մարաշն ունի 11.4 հազար, Դավիթաշենը` 40.6 հազար բնակիչ:
Նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա` անցկացված 2001թ. հոկտեմբերի 10-19-ը: Դրանց ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքում ծնվածների եւ գրանցվողների թիվը, հանվում մահացածների եւ տարածքից մեկնողների թվաքանակը:
Ծնվածների եւ մահացածների մասին տեղեկությունները ստացվում են ծննդյան եւ մահվան վերաբերյալ ակտերի հիման վրա, որոնց երկրորդ օրինակները տրվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժիններից, իսկ եկողների եւ մեկնողների վերաբերյալ՝ վերջիններիս վիճակագրական հաշվառման կտրոնների հիման վրա, որոնք ստացվում են ՀՀ Ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունքների կողմից:

No comments:
Post a Comment