Thursday, June 5, 2008

Անցյալ տարի ԱՄՆ-ի բանակում ինքնասպան Է եղել 108 զինվորական

ԱՄՆ-ի բանակում՝ Ամերիկայում այսպես են անվանում ցամաքային զորքերը, անցյալ տարի իրենց կյանքին վերջ են տվել 108 զինծառայող, հաղորդել Է Vesti.ru.-ն: Դա ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակն Է վերջին 28 տարում, որի ընթացքում նման վիճակագրություն են վարում, այսօր լրագրողներին հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները:
Համեմատության համար նշենք, որ 2006 թվականին կյանքի հետ հաշիվները մաքրել Էր 102 զինվոր, 2005 թվականին՝ 85: Նախնական տվյալների համաձայն, որոնք տարածվել են հունվարին, անցյալ տարի կյանքից կամավոր հեռացել Է 121 զինծառայող, բայց բանակային քննիչները շարունակում են պարզել 13 մարդու մահվան հանգամանքները:

No comments: