«Եթե մեկնում ես «Եվրատեսիլ», ուրեմն պարզ է, որ ձայնդ հզորացնելու համար օգնության խնդիր չունես: Այդ իսկ պատճառով, բեք-վոկալում հնչող կանացի ձայնն ինձ չէր կարող օգնել, կամ խանգարեր»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց երգչուհի Սիրուշոն: Երգչուհու կարծիքով, այն պնդումները, թե կիսաեզրափակչում վատ հնչողության պատճառներից մեկը բեք-վոկալում կանացի ձայնի պակասն էր, սխալ է, քանի որ բեկ-վոկալում հնչած տղամարդկային ձայնի ընտրությունը պատահական չէր: «Առաջարկվեց, որ բեք-վոկալում ելույթ ունենան Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը, ես համաձայնեցի: Ավելին, համաձայնեցի ոչ միայն նրա համար, որ նրանք երկուսն էլ շատ լավ ձայն ունեն, այլ նաեւ նրա համար, որ «Քելե-քելե-ն ամուր ու խրոխտ հնչի: Դա մտածված ու իմ կարծիքով, ճիշտ ընտրություն էր»,-նշեց երգչուհին:
Անդրադառնալով մրցույթի ձեռքբերումներին, Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց, որ հարկավոր է գիտակցել, որ միայն հանրահայտ ձայնագրման ստուդիաների հետ համագործակցության դեպքում հնարավոր կլինի «առաջ գնալ»: «Երգչի համար կարեւոր մրցանակներից է նաեւ այն, որ համատեղ աշխատանքի համար բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Կոնկրետ այս պահին կարող եմ ասել, որ համագործակցելու ենք Հունաստանի խոշոր ձայնագրման ընկերություններից մեկի «EMI» ստուդիայի հետ»,-ասաց նա ու ավելացրեց, որ ըստ հավանականության, առաջին համատեղ աշխատանքը կլինի »Քելե-քելե» երգի հունարեն տարբերակի ձայնագրումը:
Նշենք, որ հանդիպման ժամանակ երգչուհուն եւս մեկ անակնկալ էր սպասվում. մրցույթի հովանավորներից մեկը Սիրուշոյին անվանական ոսկե պլաստիկ քարտ եւ Իտալական «Քիմեդո» ապրանքանիշի ադամանդե քարերով ոսկյա զարդ նվիրեց:

No comments:
Post a Comment