«ԼՐԱԳԻՐ», 27.05.08: Նախօրեի ուժեղ քամին, Սարդարապատում դարձել է 14-ամյա աղջնակի, «Ծիծեռնակ» մանկական անսամբլի պարուհի Լուսինե Հակոբյանի ողբերգական մահվան պատճառ: Սարդարապատի հուշահամալիրում, ուր կատարվել են Սարդարապատի հերոսամարտի 90ամյակի տոնակատարության միջոցառման փորձերը, ուժեղ քամին ցած է գցել բեմն ու դեկորները, որոնցից մեկն ընկել է Լուսինեի վրա: Նա, ներքին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ուր բժիշկները մի քանի ժամ ապարդյուն պայքարել են նրա կյանքը փրկելու համար:
Ողբերգական միջադեպի հետեւանքով վիրավորվել է նաեւ պարային համույթի եւս 5 մասնակից, որոնցից մեկի` Արտակ Կիրակոսյանի վիճակը ծանր է: Մյուս տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար; Այդ մասին հայտնում է Ռեգնումը:
Thursday, June 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment