Tuesday, June 17, 2008

Վաճառվել է Օնասիսների հարստությունը

Թանկարժեք իրերը, որոնք պատկանել են ամենահարուստ հույնին եւ հայտնի ընտանիքի ժառանգորդուհի Քրիստինա Օնասիսին, վաճառվել են Լոնդոնի Christies աճուրդի տանը 6,8 մլն ֆունտով (13,3 մլն դոլար), հայտնում է BBC-ն:
Վաճառքի էր հանվել 44 իրերից բաղկացած հավաքածու: Ամենաթանկ իրը 38 կառատոց ադամանդն էր, որը վաճառվել է նախանական գնից երկու անգամ թանկ: Հսկայական ադամանդե արցունքաձեւ վզնոցը փորձագետների կողմից գնահատվել է 1,8-2,2 մլն ֆունտ, սակայն գնորդների հետաքրքրությունն այս իրի նկատմամբ գերազանցել է բոլոր կանխատեսումները, որի արդյունքում գինը հասել է 3,625 միլիոնի:
Ամենաէժան իրը փղի մորթուց գործված թեւնոցն էր, որը կրում է Քրիստինա Օնասիսի եւ նրա ամուսնու անվան առաջին տառերը եւ վաճառվել է 1,5 հազար ֆունտով:
Վաճառքի էր հանվել նաեւ Կառլ ֆաբերժի Բուդդայի հազվագյուտ արձանիկներից մեկը: Օնասիսների առագաստանավի աշխատասենյակում դրված արձանիկի համար անհայտ գնորդը վճարել է 1,27 մլն ֆունտ այն դեպքում, երբ նախնական գինը կազմում էր 250-300 հազար ֆունտ:

No comments: