Wednesday, June 18, 2008

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՔՈՒ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ-թուրքական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», Բաքվում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քյոքսալ Թոփթանը:Թոփթանը նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ պարզ է ու հստակ: «Թուրքիայի դիրքորոշումը եւ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ չի փոխվի: Մենք այստեղ որեւէ այլ բան չենք պահանջում: Պարզապես, ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն եւ վերականգնվի խաղաղությունը: Մենք այլ պահանջներ չունենք, եւ մենք չենք հավակնում ուրիշի տարածքին»,- ավելացրել է նա:Թուրքական խորհրդարանի նախագահը հայտարարել է նաեւ, որ Թուրքիան միշտ պաշտպանել եւ հետագայում էլ կպաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, եւ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը տվյալ հարցում անփոփոխ է:

No comments: