Wednesday, June 18, 2008

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀ-ԵՐՈՒՄ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ՀՈԳԱԼՈՒ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երում հայ ուսանողների ուսանելու բոլոր ծախսերը այսուհետ հոգալու է ՀՀ կառավարությունը: Այս մասին հունիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նրա խոսքերով, կառավարությունը պարտավոր է գիտելիքներ ստացած երիտասարդների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք պաշտոններ ստանան Հայաստանում: Նա նշեց նաեւ, որ «բոլորիս երազանքն է, որ պետական տնտեսագիտական համալսարանը լինի աշխարհի լավագույն համալսարններից մեկը, ինչը կապված է ինչպես դասախոսական կազմից, այնպես էլ ուսանողներից: Սովորելը ձեր կյանքում լինելու է ցկյանս»,- դիմելով ուսանողներին` հորդորեց Տ.Սարգսյանը:Համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը նշեց, որ այս տարի իրենց ԲՈՒՀ-ն ավարտում են 1924 ուսանողներ, որոնցից 927-ը` 5 տարվա ծրագրով են սովորել, մնացածը` բակալավրիատի ծրագրով: Վերջիններից 500-ը կընդունվի մագիստրատուրա:

No comments: