Wednesday, June 18, 2008

ԹՈՒՐՔ ԿՈՂՈՊՏԻՉԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՀԱՅ ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ

ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստամբուլի Շիշլի շրջանում թուրք կողոպտիչը դանակահարել է ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի 88-ամյա Մարիա Նադիր Օհան Յանչաքըրին եւ փորձել գողանալ տարեց կնոջ զարդեղենն ու գումարը:Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, 35-ամյա կինը կեղծ պատրվակով մուտք է գործել տարեց հայուհու բնակարան, մի քանի անգամ նրան դանակահարել եւ փակել սենյակներից մեկում: Այնուհետեւ վերցնելով զարդեղենն ու գումարը` փորձել է դուրս գալ բնակարանից: Սակայն վիրավոր կնոջ աղաղակները լսել են հարեւանները եւ բռնել գողին ու հանձնել ոստիկանությանը:88-ամյա Մարիա Նադիր Օհան Յանչաքըրի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

No comments: