Thursday, June 5, 2008

Առաջիկա երկու ամիսներին Իրանը «ամերիկյան սահմանափակ օդային հարձակման» կենթարկվի

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը որոշում է կայացրել, որի համաձայն առաջիկա երկու ամիսներին Իրանը «ամերիկյան սահմանափակ օդային հարձակման» կենթարկվի: Ինչպես գրում է հնդկական Asian Times-ը, «հարձակունը հատուցում կլինի Իրաքում ամերիկացի զինվորների սպանությունների համար, որոնք կատարվում են իրանական փողերով եւ իրանական զենքով»:
Հարվածն ուղղված կլինի առաջին հերթին իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հենակետերի եւ կայազորի դեմ, որ գտնվում են Իրաքի հետ սահմանում: Տեղեկատվության արտահոսքի աղբյուրը նախկին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ է, որը դեսպան է եղել Բուշի վարչակազմում: Նրան հայտնի չէ, թե ինչ տիպի զնեք կկիրառվի Իրանի դեմ հարձակման համար:

No comments: