ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը պետք է հայտարարի, որ որեւէ պահանջ չունի ժամանակակից Թուրքիայի հողերի նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Ֆրիդը նշել է, որ իրենք կողմնակից են, որպեսզի լուծվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները. «Հայաստանի իշխանությունները Թուրքիայի ջանքերին պետք է պատասխանեն կառուցողականորեն: Եվ Հայաստանը պետք է հայտարարի, որ որեւէ պահանջ չունի ժամանակակից Թուրքիայի հողերի նկատմամբ»,- ընդգծել է Ֆրիդը:Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության հետ. «Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հաշվի նստի իր պատմության մութ էջերի հետ, սակայն դա հեշտ չի լինի»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:
No comments:
Post a Comment