ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, նախագահի հավանական դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման վերահաստատել է իր որոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանին ուղղված նամակում սենատոր Օբաման գրել է. «Ես կիսում եմ Ձեր տեսակետը, համաձայն որի Միացյալ Նահանգները պետք է ճանաչի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունները: Մենք պետք է ճանաչենք այս ողբերգական իրականությունը: Բուշի վարչակազմի մերժումը այս հարցում աններելի է, եւ ես կշարունակեմ անկեղծորեն արտահայտվել` փորձելով համոզել վարչակազմին փոխել իր դիրքորոշումը»:Սենատոր Օբաման արտահայտել է նաեւ իր մտահոգությունները 2006թ. Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն խոսելու համար պաշտոնից ազատելու կապակցությամբ: «Երկու տարի առաջ ես խորապես անհանգստացա, երբ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին ազատեցին իր պաշտոնից այն բանից հետո, երբ վերջինս գործածեց «ցեղասպանություն» բառը հայերի զանգվածային սպանդը նկարագրելու համար: Պետդեպարտամենտին ուղղված նամակում ես կոչ արեցի քարտուղար Ռայսին մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների կայացրած իմ կարծիքով անտրամաբանական որոշումը:
No comments:
Post a Comment