Մայիսի 18-ին այս վերնագրով թուրքական մամուլը տեղեկացրեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Հաքան Ջոշքունի հարցապնդման մասին, որի համար հիմք է ծառայել Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին դեսպան Շուքրյու Էլեքդաղի 2007-ի հոկտեմբերին Մեջլիսում արած հայտարարությունը. «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»:
Հարցապնդմանը պատասխանել է ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գործող այցագրային ռեժիմի համաձայն, Հայաստանի քաղաքացիներն ստանում են զբոսաշրջության 30-օրյա վիզա, որոնց մուտքը երկիր որեւէ զգուշավորություն չի պահանջում: 2007-ին Թուրքիա մուտք է գործել Հայաստանի 53 հազար 108 քաղաքացի, 53 հազար 359` դուրս է եկել երկրից: 2008-ի առաջին երկու ամիսներին Թուրքիա մուտք գործող հայաստանցիների թիվը 6 հազար 211 է, իսկ դուրս եկողներինը` 6 հազար 85: Ապօրինաբար Թուրքիայում բնակվելու պատճառով 2007-ին երկրից վտարվել է Հայաստանի 8, 2008-ին` 1 քաղաքացի»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելացրել է, որ երկրում ապօրինի աշխատող Հայաստանի քաղաքացիներին հայտնաբերելու դեպքում իրազեկում են աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը, նրանց նկատմամբ կիրառվում են երկրից վտարման անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Thursday, June 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment