Thursday, July 3, 2008

«3 ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՀԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ»

«ԱԶԳ», 26.26.28: Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Աղվան Հովսեփյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի հանդիպմանը քննարկվել են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի հարցերը: Ա. Հովսեփյանը նշել է, որ նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, ոստիկանությունից առգրավվել են համապատասխան մատյանները, հարցաքննվել է շուրջ 250 ոստիկան, նրանց թվում՝ զինծառայողներ, հրամանատարներ, գեներալներ: «Ակնհայտ է, որ 3 հոգին մահացել են ոստիկանների գործածած հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից», նշել է Ա. Հովսեփյանը: Զգալի աշխատանք է տարվել նաեւ հրազենի եւ պայթուցիկ նյութերի գործադրման հետեւանքով արձանագրված մահվան դեպքերի պարզաբանման ուղղությամբ: «Մահվան դեպքերի իրական հանգամանքների ամբողջական բացահայտմամբ, անկարգությունների բոլոր մեղսակիցների հայտնաբերմամբ շահագրգիռ են նախ եւ առաջ իրավապահ մարմինները», ասել է գլխավոր դատախազը՝ հույս հայտնելով, որ նախաքննությամբ կհաջողվի պատասխանել հասարակությանը հուզող մի շարք այլ հարցերի:

No comments: