Wednesday, July 11, 2012

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի սիրիական ճգնաժամը

Tert.am. 11-7-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-ին կայցելի Ռուսաստան: Մոսկվայում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը պլանավորվել էր հունիսի 27-ին կայացած մոտ կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում: Հանդիպման ընթացքում նրանք խոսել էին Սիրիայի խփած թուրքական ռազմական ինքնաթիռի ոչնչացման մասին և Պուտինը միջադեպի կապակցությամբ ցավ էր հայտնել: Մոսկովյան հանդիպման առանցքում լինելու է սիրիական ճգնաժամը և դրա լուծման ճանապարհների որոնումը: Նախատեսվում է, որ կողմերը նաև այլ, այդ թվում տարածաշրջանային խնդիրների կանդրադառնան:

No comments: