Ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրը քաղաքականության եւ ակադեմիական ազատության մասին վիճաբանության առարկա է դարձել Ջորջթաունի (ԱՄՆ) Թուրքական հետազոտությունների ինստիտուտում: Ինչպես գրում է The Washington Post-ը, վարչության մի քանի անդամներ հրաժարական են տվել, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինստիտուտի վարչության նախագահ Դոնալդ Քուոթերին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել: Բինգեմթոնի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Քուոթերը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հեռացել է վարչության խորհրդից, հայտարարելով, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հաղորդել է իրեն, որ նա վրդովեցրել է որոշ քաղաքական գործիչների Անկարայում, որոնք սպառնացել են այլեւս չֆինանսավորել ինստիտուտը: Իր հերթին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը ժխտում է, որ ինչ-որ դեր է ունեցել պրոֆեսորի պաշտոնանկության հարցում:
Մինչդեռ, The Washington Post-ը նշում է, որ ինստիտուտի ֆինանսավորումը, որը կազմում է 3 մլն դոլար, լիովին գալիս է Թուրքիայից: Թուրքական հետազոտությունների ինստիտուտը, որ հիմնադրվել է 1983թ., անկախ է Ջորջթաունի համալսարանից: Թերթը հիշեցնում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: Ըստ թերթի, վեճը հայերի եւ թուրքերի միջեւ նրա շուրջ է, թե համարել դա Ցեղասպանություն թե քաղաքացիական պատերազմ:

No comments:
Post a Comment