Wednesday, August 13, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ 2008Թ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄՊԵԿԻՆ,

12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը այսօր առաջին մեդալները տարավ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Ռոման Ամոյանը բրոնզե մեդալը նվաճեց 55 կիլոգրամ քաշային կարգում, իսկ ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Տիգրան Մարտիրոսյանը երրորդը ճանաչվեց 69 կիլոգրամ քաշային կարգում:Ինչպես հաղորդում է «Ազատությունը», երրորդ տեղի համար պայքարում Ռոման Ամոյանը 3:0, 5:0 հաշվով առավելության հասավ կուբացի Յանիեր Հերնանդեսի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ամոյանը պարտություն էր կրել ադրբեջանցի Ռովշան Բայրամովից` 2:7, 1:4 հաշվով: Ծանրամարտում 69 կիլոգրամ քաշայինների մեջ օլիմպիական չեմպիոն դարձավ Չինաստանը ներկայացնող Լիաո Հուին, իսկ արծաթե մեդալին արժանացավ ֆրանսիացի Վենսելա Դաբայա-Թիենչյոն:

No comments: