Monday, August 4, 2008

Պեկինի Օլիմպիադայի բացմանը

Պեկինի Օլիմպիադայի բացմանը 80-ից ավելի բարձրաստիճան ղեկավարներ են մասնակցելու ամբողջ աշխարհից: Այդ մասին այսօր Պեկինում հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն: Դիվանագետը հայտնել է, որ պատվավոր հյուրերի ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: Ի դեպ արդեն հայտնի է, որ 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա են գտնվելու ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Ինչպես այսօր հաղորդել է Խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը, Բենինը դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որն այսօր Պեկինի Օլիմպիական ավանում իր երկրի դրոշն է բարձրացրել ի պատիվ Օլիմպիական խաղերի: Բենինը Արեւմտյան Աֆրիկայի երկիր է, որը Պեկին է ուղարկել 5 մարզիկներից բաղկացած պատվիրակություն, որոնք հանդես կգան թեթեւ ատլետիկայի, լողի եւ տեկվանդոյի մրցումներում: Օլիմպիական ավանը Պեկինում պաշտոնապես բացվել է կիրակի օրը:

No comments: