«Ա1+», 30.07.08: Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ի թիվս 155 հարցերի, քննարկվելու է Հայաստանի համար խիստ վտանգավոր երկու հարց՝ «Չլուծված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի շրջանակներում» եւ «Իրավիճակը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»: Նախնական օրակարգը այս բովանդակությամբ հաստատված է, իսկ հայկական կողմը կարծես թե ջանքեր չի թափել այս հարցը գոնե թե նման չարաբաստիկ ձեւակերպմամբ օրակարգ չմտնելու հարցում:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն չի թվում, թե ռեալ վտանգավոր բան կարող է լինել Հայաստանի համար:
«Իսկ պաշտոնական դիվանագիտությունը, իհարկե, կարող էր եւ կարող է ինչ-որ բաներ անել, որ մի քիչ ավելի մեղմ լինեն բանաձեւերը, բայց լրիվ նեյտրալիզացնել ադրբեջանական նախաձեռնությունը, գործնականում անհնար է»,- ասաց Ալեքսանդր Իսկնդարյանը:
Monday, August 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment