ՍԱԿՐԱՄԵՆՏՈ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է ամերիկահայերին Սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության օրվա առթիվ:Նահանգապետը իր հայտարարությունում ողջունելով բոլոր նրանց, ովքեր տոնում են այդ օրը, նշել է, «Կալիֆոռնիան սովորույթների եւ մշակույթների ֆանտաստիկ մի խառնուրդ է, եւ այսօր ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամերիկահայ բնակիչներին այն հրաշալի ազդեցության համար, որ նրանք ունեցել են մեր նահանգի վրա: Ձեր ներդրումները հարստացնում են մեր համայնքները, ուժեղացնում մեր տնտեսությունը: Առանձնահատուկ պատիվ է ձեզ միանալը` այս հատուկ առիթը տոնելու համար: Որպես ներգաղթյալ` ես շատ լավ գիտեմ այն հաճույքը, որը զգում ես քո նախնիների արմատները տոնելիս: Այսպիսի օրերը ոչ միայն մեզ հիշեցնում են ժամանակով փորձված ավանդույթների մասին, այլ նաեւ այն մեծ բազմազանության մասին, որը մենք վայելում ենք այստեղ` մեր Ոսկե նահանգում: Բոլոր կալիֆոռնիացիների կողմից ես ձեզ ցանկանում եմ հիշարժան տոն եւ հաջողություններ ապագայում»:Wednesday, September 17, 2008
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՍԱԿՐԱՄԵՆՏՈ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է ամերիկահայերին Սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության օրվա առթիվ:Նահանգապետը իր հայտարարությունում ողջունելով բոլոր նրանց, ովքեր տոնում են այդ օրը, նշել է, «Կալիֆոռնիան սովորույթների եւ մշակույթների ֆանտաստիկ մի խառնուրդ է, եւ այսօր ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամերիկահայ բնակիչներին այն հրաշալի ազդեցության համար, որ նրանք ունեցել են մեր նահանգի վրա: Ձեր ներդրումները հարստացնում են մեր համայնքները, ուժեղացնում մեր տնտեսությունը: Առանձնահատուկ պատիվ է ձեզ միանալը` այս հատուկ առիթը տոնելու համար: Որպես ներգաղթյալ` ես շատ լավ գիտեմ այն հաճույքը, որը զգում ես քո նախնիների արմատները տոնելիս: Այսպիսի օրերը ոչ միայն մեզ հիշեցնում են ժամանակով փորձված ավանդույթների մասին, այլ նաեւ այն մեծ բազմազանության մասին, որը մենք վայելում ենք այստեղ` մեր Ոսկե նահանգում: Բոլոր կալիֆոռնիացիների կողմից ես ձեզ ցանկանում եմ հիշարժան տոն եւ հաջողություններ ապագայում»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment