ԼՐԱԳԻՐ. 10-09-2009- ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինիի հետ հանդիպմանն առաջարկել է Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին հրավիրել էներգետիկ քաղաքականությանը նվիրված Եվրամիության նիստին, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, հաղորդում է Associated Press-ը: Այնուամենայնիվ, Չեյնին, ով մի քանի օր առաջ այցելեց Վրաստան, Ուկրաինա եւ Ադրբեջան, որոշեց Երեւան չգալ: Կարող է մի քանի պատճառ լինել` կամ ԱՄՆ Հայաստանը չի համարում ինքնուրույն պետություն եւ իմաստ չի տեսնում նրա հետ բանակցություն վարել, կամ էլ Հայաստանը չի մտնում տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ ծրագրերի մեջ, կամ էլ Վաշինգտոնը որոշել է ավելորդ անգամ չնյարդայնացնել Մոսկվային վերջինիս համար դժվար ժամանակաշրջանում, կամ էլ Չեյնին բան չուներ առաջարկելու Հայաստանին:
Այսպես թե այնպես, Չեյնին Երեւան չժամանեց: Փոխարենը նա ադրբեջանցի ժողովրդին եւ ողջ տարածաշրջանին փոխանցեց հստակ եւ պարզ ուղերձ. §Երկրորդ տասնամյակն է մենք աջակցում ենք ձեր ժողովրդին անկախության, ինքնիշխանության պաշտպանության եւ ամրապնդման եւ միջազգային կառույցներին ինտեգրման ճանապարհին: Այսօր մենք եւս մեկ անգամ հավաստեցինք մեր հավատարմությունն այս խնդիրներին եւ մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Ամերիկան միանշանակ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կողմնակից են ղարաբաղյան խնդիրը տարածքային ամբողջականության սկզբունքով եւ միջազգային իրավունքի շրջանակներում բանակցությունների միջոցով լուծելուն: Այսօր հակամարտության կարգավորումն ավելի մեծ կարեւորություն ունի, քան մինչ այժմ, քանի որ դրանից է կախված տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը, այդ թվում Ադրբեջանի անվտանգությունըե, հայտարարել է Չեյնին:
Իսկ ,մոլորակի մյուս ծայրինե` Մոսկվայում մշակվում են համարժեք քայլեր: ,Մոսկվան կխզի բոլոր կապերը ՆԱՏՕ-ի հետ, եթե Թբիլիսիին հատկացնեն անդամակցության գործողությունների ծրագիրը, այսինքն պաշտոնապես կհրավիրեն դաշինքե, հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը շվեյցարական Le Temps թերթին տված հարցազրույցում:
Ռուսաստանն արդեն դադարեցրել է մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, 6 ամսով սառեցվել է համագործակցությունը խաղաղապահ առաքելություններին: Դադարեցվել է Հյուսիսատլանտյան դաշինքի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը: Եվ, վերջապես, Մոսկվան իր նավահանգիստներում այլեւս ՆԱՏՕ նավեր չի ընդունում, եւ այլն:
Մյուս կողմից, Ռուսաստանը ձգտում է ամրացնել ՀԱՊԿ-ը: Ճիշտ է, առայժմ առանց զգալի արդյունքի: Դա է վկայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին հավաքը: Նույնիսկ Բելառուսը եւ Հայաստանը լիովին չաջակցեցին Մոսկվայի ծրագրերին, իսկ Բելառուսի նախագահը հետաքրքիր հայտարարություն արեց` լավ կլիներ ՀԱՊԿ դառնար իսկական կազմակերպություն, այնպիսին, ինչպիսին ՆԱՏՕ-ն, որտեղ, եթե որեւէ երկիր ագրեսիայի է ենթարկվել, կռվում են բոլորը: Իսկ այստեղ այդ կետը ոչ բոլորն են վավերացրել:
Իսկ մինչ այդ, Վաշինգտոնը հետեւողականորեն առաջ է մղում նոր նավթային եւ գազային նախագծեր: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն երբեւէ չի հրաժարվել Nabucco նախագծից: Այս նախագիծը ենթադրում է նոր գազատարի շինարարություն, որը շրջանցում է Ռուսաստանը եւ միացնում Կասպիցի ավազանը Մերձավոր Արեւելքի հետ, այնտեղից էլ` Եվրոպա: Շինարարությունը նախատեսված է սկսել 2009թ. թողունակությունը 31 միլիարդ խմ տարեկան, արժեքը` 7,9 միլիարդ եվրո:
Իր հերթին, Անկարան նույնպես պաշտպանում է Nabucco նախագիծը, որը պետք է անցնի իր տարածքով: Թուրքիայի տարածքով անցնում են մի քանի կարեւոր խողովակաշարեր, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այն արդեն միացվել է Հունաստանի ցանցին, եւ այնտեղից պետք է ադրբեջանական գազը հասնի Իտալիա: Նշենք նաեւ, որ թուրքական Դարդանել եւ Բոսֆոր նեղուցներով են անցնում տանկերները:
Սակայն Վրաստանի իրադարձությունների պատճառով Կասպիցից Վրաստանով եւ Թուրքիայով անցնող խողովակաշարերի մրցունակությունը կտրուկ անկում է ապրել: Արտերկրի մամուլում տեղեկություններ են հրապարակվում, թե արեւմտյան որոշ ընկերություններ բանակցություններ են վարում Հայաստանի հետ նրա տարածքով հաղորդակցություններ կառուցելու հնարավորության շուրջ: Հնարավոր են մի քանի տարբերակներ` կամ Վրաստանով անցնող ուղիների ճյուղավորում Հայաստանով, կամ էլ ուղիղ հաղորդակցությունների կառուցում Ադրբեջանից Հայաստանով Թուրքիա: Սակայն այս երկրորդ տարբերակն անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Նախիջեւանի ապաշրջափակման հետ, գրում են ադրբեջանցի վերլուծաբանները: Նրանք չեն բացառում, որ հնարավոր է նաեւ արտաքին աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի ինչ որ ժամանակավոր փոխզիջումային լուծում:
Վերադառնանք Չեյնիի այցին: Ինչու, այնուամենայնիվ, Չեյնին չժամանեց Հայաստան: Նշանակում է դա արդյոք, որ Հայաստանով նոր խողովակաշարի անցկացման հարցն արդեն որոշված է: Այդ դեպքում հարց է առաջանում` դեպի որ կողմ է այն որոշվել:
No comments:
Post a Comment