Wednesday, September 17, 2008

Արմեն Սարգսյան. §Ես հանցագործություն չէի կատարել¦

Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով 2003 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման եւ երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, §Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ չի կատարել այն հանցագործությունը, որի համար դատապարվել է: §Ես այդ հանցագործությունը չէի կատարել¦, - ասաց նա: - §Այն հանցագործությունը, որի համար պատժվել էի 15 տարվա §ազատազրկման¦ Հազար անգամ կարող եմ կրկնել: Այլ հարց է, թե դատավարությունը ոնց գնաց, ինչ ուղղությունով գնաց, ով տարավ այդ դատավարությունը, ինչի համար տարավ: Ես այդ մասին չեմ ուզում այս պահին խոսել եւ պատրաստ չեմ խոսել¦: Հարցին, թե որեւէ բան հետագայում ձեռնարկելու է, որպեսզի իրականությունը պարզվի, Սարգսյանը արձագանքեց. - §Կարեւորը` իմ շրջապատը, լրատվության` մեր հայկական լրատվության եւ դրսի լրատվության մոտավորապես 70 տոկոսը հավատում է նրան, որ ես այդ մարդը չէի, ինչի համար դատապարտվեցի: Հիմա շատ դժվար ժամանակներ են: Շատ ավելի շատ դժվարին խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Այդ դժվարին խնդիրների մեջ նորից հիմա խառնել իրար, նոր դատավարություններ բարձրացնել կարծում եմ, դրա իմաստը չկա¦: Հարցին, թե հավատում էր, որ դատարանը իրեն ազատ արձակելու վճիռ կկայացնի, Արմեն Սարգսյանը պատասխանեց. - §Ընդամենը հավատում էի այն բանին, որ ես իմ հարաբերությունները միշտ էլ պահել եմ կալանքի ժամանակով եւ այս նախագահի հետ, եւ վաղամեռիկ վարչապետի հետ: Նրանք ինձ սիրել են որպես Վազգենի փոքր եղբայր. Իմ նեղ օրերով նրանք աշխատել են ինձ օգնել, որ ես հեշտ տանեմ այդ կալանքը: Ես հավատում էի, որ այդ մարդիկ ինձ ասում էին` կգա օրը, ժամանակը, եւ դու դրսում կլինես¦: Խոսելով ազատամարտիկներից ոմանց` այսօր կալանավայրում գնտվելու մասին, Սարգսյանը ասաց. - §Նրանք նաեւ իմ մարտական ընկերներն են, որոնք հետ միասին կռվել եմ, պատերազմ եմ անցել: Ինձ համար ցավ է: Չեմ կարծում, որ այդ մարդիկ` Սաղաթելյան Մուշեղ, Այվազյան Սմբատ, Հակոբ -Հակոբյան-, Սասուն [Միքայելյան], այսօր այս երկիրը չեն սիրում, եւ ուզեցել են այս երկրում արյուն թափել կամ այս երկրում արյուն թափելով ինչ-որ բանի հասնել¦: §Ես դրսում եմ այս պահին¦, - շարունակեց նա, - §կաշխատեմ լինել այն մարդը, որը որ կարողանա լինել թե՝ միջնորդ, թե՝ խոսող, թե՝ բացատրող թե՝ իրենց հետ, թե՝ ներկայիս իշխանությունների հետ: Որովհետեւ ներկայիս իշխանությունները նաեւ ինձ հարգում-սիրում են: Ես դա զգում եմ: Նաեւ իմ կարծիքը հաշվի են առնում: Կաշխատեմ փորձել իմ ընկերների նկատմամբ ներկայացնել ճիշտը, ռեալը, որ երկու կողմից էլ լինի հավանություն, եւ իմ ընկերները լինեն ազատության մեջ¦: Կարինե Քալանթարյան

No comments: