Wednesday, September 17, 2008

Ալի Բաբաջանը արտգործնախարարների եռակողմ հանդիպում է կազմակերպում

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այսօր հայտարարել է, որ փորձում է հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ` քննարկելու տասնամյակներ ձգձգվող վեճերը: Բաբաջանը հայտնել է, որ նման գաղափար իր մոտ ծագել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցի ընթացքում: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները արդեն իսկ պայմանավորվել են այս ամիս ավելի ուշ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու վերաբերյալ: Բաբաջանի վկայությամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է իր առաջարկին, որ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը մասնակցի նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:

No comments: