Thursday, September 4, 2008

Ադրբեջանցիները զայրացած են, այս անգամ? Թուրքիայի վրա

Tert.am - 27.08.08 Թուրքիայի ու Հայաստանի կենտրոնական հեռուստաընկերությունները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել: Իհարկե, այս փաստը չէր կարող «չանհանգստացնել» ադրբեջանական լրատվամիջոցներին, ովքեր իրենց անհավասարակշիռ մեկնաբանություններին երկար սպասել չստիպեցին: Ըստ Bakililar.AZվնի, չնայած «եղբայրական Թուրքիայի» այն հայտարարություններին, որ նրանք չեն պատրաստվում համագործակցել Հայաստանի հետ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդուամենայնիվ, թուրքերը չեն կարողացել դիմակայել գայթակղությանը: Թուրքական TRT-ն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը /Հ1/ հեռարձակելու են ֆիլմեր, համապատասխանաբար, Հայաստանի ու Թուրքիայի մասին: Ըստ ադրբեջանական «դիրքորոշման» վաղուց էր պետք գիտակցել, որ քաղաքականությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է հավատալ «եղբայրությանը». այստեղ բոլորը գործում են? ելնելով սեփական շահերից:

No comments: