Իսպանիայի խորհրդարանը ճանաչել է խոշոր մարդանման կապիկների կյանքի եւ ազատության իրավունքը, հայտնում է Reuters գործակալությունը:
Սա առաջին դեպքն է, երբ նման իրավունքներ պաշտոնապես շնորհվում են մարդուց բացի որեւէ կենդանու: Տվյալ որոշումն ընդունվել է «Կապիկների մեծ նախագիծ» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1993թ., սակայն մինչ օրս աշխարհում ոչ մի երկրում նման հաջողության չէր հասել:
Մոտ ժամանակներս Իսպանիայում օրենսդրությամբ կարգելեն կապիկների վրա փորձեր կատարել, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը կրկեսային եւ հեռուստատեսային շոուներին: Կենդանաբանական այգիներում կապիկներ պահել կթույլատրվի, սակայն վարչությունը ստիպված կլինի լրջորեն բարելավել նրանց բնակեցման պայմանները:Saturday, September 6, 2008
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՊԻԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Իսպանիայի խորհրդարանը ճանաչել է խոշոր մարդանման կապիկների կյանքի եւ ազատության իրավունքը, հայտնում է Reuters գործակալությունը:
Սա առաջին դեպքն է, երբ նման իրավունքներ պաշտոնապես շնորհվում են մարդուց բացի որեւէ կենդանու: Տվյալ որոշումն ընդունվել է «Կապիկների մեծ նախագիծ» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1993թ., սակայն մինչ օրս աշխարհում ոչ մի երկրում նման հաջողության չէր հասել:
Մոտ ժամանակներս Իսպանիայում օրենսդրությամբ կարգելեն կապիկների վրա փորձեր կատարել, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը կրկեսային եւ հեռուստատեսային շոուներին: Կենդանաբանական այգիներում կապիկներ պահել կթույլատրվի, սակայն վարչությունը ստիպված կլինի լրջորեն բարելավել նրանց բնակեցման պայմանները:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment