Tuesday, December 9, 2008

«Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը կարող է ներկայացնել «System of a Down» ռոք խումբը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին Հայաստանի ներկայացուցիչը կորոշվի ներքին ընտրությամբ: Այս մասին հայտնում է oikotimes.com կայքէջը` հիշեցնելով, որ 2008 թվականին այդ միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի թեկնածությունը որոշվեց հեռուստաքվեարկությամբ: Ըստ նույն աղբյուրի եզրափակիչ փուլ անցել են «System of a Down» հռչակավոր ռոք խումբը, որը մեծ ճանաչում ունի Եւրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ երգիչ Արամեն, ով լավագույն երգիչ է ճանաչվել 2007թ. Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: «System of a Down»-ի անդամները հայտարարել են, որ իրենք սիրով կներկայացնեն Հայաստանը, եթե իրենց թույլ տան հիշատակել Հայոց ցեղասպանության փաստը: «Եվրատեսիլ 2009»-ը այս տարի կայանալու է Մոսկվայում:

No comments: