Wednesday, December 31, 2008

2009-ին Ադրբեջանում սկսելու են զրահամեքենաներ արտադրել

Երեւան (Երկիր)- 25-12-2008- 2009 թվականին Ադրբեջանը ծրագրում է արտադրել զրահամեքենաներ, հրաձգային զինամթերք, նաեւ բանակցություններ է վարում գիշերային տեսանելիության սարքավորումների, ռազմական էլեկտրոնիկայի արտադրություն ստեղծելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը, վկայակոչելով ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասել է, որ մոտակա տարիներին Ադրբեջանը կձեռնարկի նաեւ ավիացիոն ռումբերի եւ ավտոմատ ինքաթիռների արտադրությունը:

No comments: