Wednesday, December 31, 2008

Հայկական կողմը հույս ունի, որ 2009թ-ին հաջողությամբ կպսակվեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ այս տարվա ընթացքում ձեռնարկված քա

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը հույս ունի, որ 2009թ-ին հաջողությամբ կպսակվեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ այս տարվա ընթացքում ձեռնարկված քայլերը: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով անցնող տարին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի առումով` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների, այնուհետեւ նաեւ արտգործնախարարների հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում, եւ հայկական կողմը հույս ունի, որ հաջորդ տարի եւս կպահպանվի այդ դրական միտումը: Տ.Բալայանը, սակայն, նշեց, որ առաջիկայում որեւէ հանդիպման պայմանավորվածություն դեռեւս չկա: Հիշեցնենք, որ աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահին հրավիրել է Ստամբուլ` դիտելու ընտրական փուլի պատասխան խաղը 2009թ-ի հոկտեմբերի 14-ին:

No comments: