Wednesday, December 31, 2008

Երևանում անցկացվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Մոլդովայի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջին հանդիպումը

HayInfo. 30.12.2008- Երևանում երկուշաբթի անցկացվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Մոլդովայի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջին հանդիպումը։ Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի ուսանողական ֆորումը։ Ռուսաստանի երիտասարդական պառլամենտարիզմի փոխնախագահ Իվան Չայկան հայտնեց, որ նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է տարածաշրջանի երկրների երիտասարդության միջև ամուր բարեկամական կապերի հաստատման համար։ «Առայժմ արվում են առաջին քայլերը, բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի էլ այդ կապերը կխորանան և կնպաստեն խաղաղության և հանդուրժողականության ամրապնդմանը»,- ասաց նա մամուլի ասուլիսին։ Ինչպես հայտարարեց Ֆորումի ղեկավար Հայկ Արզումանյանը, հանդիպման նպատակը ընդհանուր խնդիրների քննարկումն է, տարածաշրջանի երկրների միջև կապերի ամրապնդումը։ Հանդիպման մասնակիցները հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Եվրաինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետիք Ադոնցի, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության ու սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ։

No comments: