Thursday, December 11, 2008

Հայ-թուրքական սահմանը փակ թողնելն ուղղակի անիմաստ է

10 Դեկտեմբեր 2008 - Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք էլ արդեն հասկանում են, որ Հայաստանի հետ փակ սահմանը աննորմալ երեւույթ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-թուրքական «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Մենք Ստամբուլից Երեւան ենք հասել 2 ժամում: Շաբաթը 4 անգամ ուղիղ չվերթներ են լինում Հայաստանից Թուրքիա: Երկու երկրների միջեւ առեւտուրը շարունակվում է: Ստացվում է, որ սահմանը փակ թողնելն ուղղակի անիմաստ է»,- նկատել է Բագրատ Էստուկյանը՝ ավելացնելով, որ ինքը հույս ունի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսության արդյունքում սահմանը, վերջիվերջո, կբացվի: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net

No comments: