Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ակտիվացել է եւ առաջիկա ամիսներին հավանական է, որ կստորագրվի հիմնական սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Այդ կարծիքը դեկտեմբերի 1-ին Ուրբաթ ակումբում արտահայտել է Հայ Ազգային կոնգրեսի հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա շեշտել է, թե կոնգրեսը, որ հավանական է համարում այդօրինակ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, դա համարելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխույժ փուլի հանգուցալուծում, ամենեւին նկատի չունի, որ այդ հանգուցալուծումը լինելու է դետալների մասին վերջնական Մեծ պայմանագրի տեսքով:
Արման Մուսինյանը նաեւ ասել է, որ ընդդիմությունն իր հանրահավաքային դադարով իշխանությանը շանս տվեց առանց ներքին ճնշման, ուժեղ դիրքով ներկայանալ Ղարաբաղի հակամարտության բանակցությանն ու խուսափել Հայաստանի համար անցանկալի զարգացումից, սակայն իշխանությունը չօգտագործեց այդ շանսը եւ Մոսկվայում ստորագրեց հետընթաց վկայող հռչակագիր, որի տակ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը եւ որը հակամարտության կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի նորմերի եւ դրանց շրջանակում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա:
Արման Մուսինյանը նշել է, որ Հայ Ազգային կոնգրեսում կան տարբեր մոտեցումներ Ղարաբաղի հարցի կապակցությամբ, սակայն կոնգրեսը միասնական է այն հարցում, որ կընդունի Ղարաբաղի հասարակության ցանկացած որոշում: Ըստ Արման Մուսինյանի, եթե Ղարաբաղի հասարակությունը ոտքի կանգնի ներկայիս մադրիդյան սկզբունքների դեմ, ապա իրենք կաջակցեն, իսկ եթե ընդունի այդ սկզբունքներով կարգավորումը, ապա Հայ Ազգային կոնգրեսը կընդունի Ղարաբաղի ժողովրդի այդ մոտեցումը: Մուսինյանը նկատում է, թե իրենք կանեն ամեն ինչ, այդ թվում եւ դիվիդիների տարածման միջոցով Ղարաբաղի ժողովրդին հնարավորինս ամբողջական եւ լայն տեղեկություններ տրամադրելու, իրավիճակը բացատրելու համար, բայց պետք է գիտենալ, որ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի փակ է եւ վերահսկելի:Tuesday, December 2, 2008
ԿԸՆԴՈՒՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ակտիվացել է եւ առաջիկա ամիսներին հավանական է, որ կստորագրվի հիմնական սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Այդ կարծիքը դեկտեմբերի 1-ին Ուրբաթ ակումբում արտահայտել է Հայ Ազգային կոնգրեսի հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա շեշտել է, թե կոնգրեսը, որ հավանական է համարում այդօրինակ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, դա համարելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխույժ փուլի հանգուցալուծում, ամենեւին նկատի չունի, որ այդ հանգուցալուծումը լինելու է դետալների մասին վերջնական Մեծ պայմանագրի տեսքով:
Արման Մուսինյանը նաեւ ասել է, որ ընդդիմությունն իր հանրահավաքային դադարով իշխանությանը շանս տվեց առանց ներքին ճնշման, ուժեղ դիրքով ներկայանալ Ղարաբաղի հակամարտության բանակցությանն ու խուսափել Հայաստանի համար անցանկալի զարգացումից, սակայն իշխանությունը չօգտագործեց այդ շանսը եւ Մոսկվայում ստորագրեց հետընթաց վկայող հռչակագիր, որի տակ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը եւ որը հակամարտության կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի նորմերի եւ դրանց շրջանակում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա:
Արման Մուսինյանը նշել է, որ Հայ Ազգային կոնգրեսում կան տարբեր մոտեցումներ Ղարաբաղի հարցի կապակցությամբ, սակայն կոնգրեսը միասնական է այն հարցում, որ կընդունի Ղարաբաղի հասարակության ցանկացած որոշում: Ըստ Արման Մուսինյանի, եթե Ղարաբաղի հասարակությունը ոտքի կանգնի ներկայիս մադրիդյան սկզբունքների դեմ, ապա իրենք կաջակցեն, իսկ եթե ընդունի այդ սկզբունքներով կարգավորումը, ապա Հայ Ազգային կոնգրեսը կընդունի Ղարաբաղի ժողովրդի այդ մոտեցումը: Մուսինյանը նկատում է, թե իրենք կանեն ամեն ինչ, այդ թվում եւ դիվիդիների տարածման միջոցով Ղարաբաղի ժողովրդին հնարավորինս ամբողջական եւ լայն տեղեկություններ տրամադրելու, իրավիճակը բացատրելու համար, բայց պետք է գիտենալ, որ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի փակ է եւ վերահսկելի:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment