Saturday, December 20, 2008

Ամեն տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է

HayInfo.- 19.12.2008- 2008թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել զբոսաշրջիկներ աշխարհի տասնյակ երկրներից: ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, մեծամասնություն են կազմում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: 2007թ. համեմատությամբ, զբոսաշրջիկների թիվը աճել է 15%-ով: ԼՂՀ այցելողների աշխարհագրության ընդլայնման միտում է նկատվում: Ընթացիկ տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ Պակիստանից, Սինգապուրից եւ Սոմալիից: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net Բացի էթնիկ հայերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, մասնավորապես երիտասարդներ: Առավել հաճախակի այցելող վայրերն են պատմա-ճարտարապետական հուշարձանները եւ եկեղեցական համալիրները՝ Ամարաս (4-19դ.), Դադիվանք (4-13դ.), Գանձասար (13դ.) եւ այլն:2008թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել մոտավորապես 70 լրագրողներ աշխարհի 25 երկրներից, եւ տասնյակ նկարահանող խմբեր, որոնք հաղորդումներ են պատրաստել ԼՂՀ կենսագործունեության տարբեր բնագավառների մասին:

No comments: