Thursday, December 11, 2008

ՀՀ ԱԳՆ ղեկավարը Բաքվի դիրքորոշման մասին. Քայլ առաջ, երկուսը՝ հետ

hayinfo. 10 Դեկտեմբեր 2008 - Դեկետմբերի 8-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, հանդես եկավ Բելգիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի ԱԳ նախարարն իր ելույթում մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Անդրադառնալով բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո ստեծղծված դրական պահը օգտանգործելու կոչ պարունակող Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը եւ ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությանը եւ այդ փաստաթղթերին Ադրբեջանի արձագանքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Առաջին անգամ չէ, որ Ադրեջանը մեկ քայլ, կասեի նույնսկ կես քայլ անելուց հետո, երկու քայլ հետ է գնում, եւ բնական հարց է ծագում` արդյո՞ք Ադրբեջանը իսկապես պարաստ է այսօր գնալ արցախյան խնդրի հանգուցալուծմանը»: Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին` շեշտելով, որ երկու պետությունները հավասարապես շահագրգռված են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու մեջ, ուստի տրամաբանական է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Հայաստանի արտգործնախարարը դրական եւ կառուցողական գնահատեց իր վերջին շփումները Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ նշեց, որ պայմանավովածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները:

No comments: