Նովրուզ Մամեդով. Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում
հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում եւ միջազգային իրավական նորմերի հիման վրա կարեւոր է նաեւ հենց Ռուսաստանի համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նշելով, որ Հելսինկիում ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները առայժմ չեն քննարկվում, Ն.Մամեդովը ասել է, որ աշխարհում ամրպնդվում է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորելու անհրաժեշտության գաղափարը: «Տարածաշրջանում գործընթացների ակտիվացման արդյունքում ե'ւ միջազգային հանրությունը, ե'ւ միջազգային կազմակերպությունները, ե'ւ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը, շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նրանք պաշտպանում են ղարաբաղյան խնդրի կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումը: Որոշումները, որ ընդունվում են միջազգային կառույցների կողմից, նույնպես պետք է սատարեն Ադրբեջանին այդ հարցում»,- նկատել է Մամեդովը:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Ն.Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ հաջորդ տարվա սկզբին:Sunday, December 14, 2008
Նովրուզ Մամեդով. Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը շահագրգռված են...
Նովրուզ Մամեդով. Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում
հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում եւ միջազգային իրավական նորմերի հիման վրա կարեւոր է նաեւ հենց Ռուսաստանի համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նշելով, որ Հելսինկիում ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները առայժմ չեն քննարկվում, Ն.Մամեդովը ասել է, որ աշխարհում ամրպնդվում է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորելու անհրաժեշտության գաղափարը: «Տարածաշրջանում գործընթացների ակտիվացման արդյունքում ե'ւ միջազգային հանրությունը, ե'ւ միջազգային կազմակերպությունները, ե'ւ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը, շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նրանք պաշտպանում են ղարաբաղյան խնդրի կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումը: Որոշումները, որ ընդունվում են միջազգային կառույցների կողմից, նույնպես պետք է սատարեն Ադրբեջանին այդ հարցում»,- նկատել է Մամեդովը:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Ն.Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ հաջորդ տարվա սկզբին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment