Tuesday, January 13, 2009

Նախագահ Սարգսյանը ներում է շնորհել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ դատապարտված 9 անձանց

«Ազատություն». 12-1-2009- Երկուշաբթի օրը ստորագրած հրամանագրով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտված 9 անձանց: «Նախագահ ՍԵրժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-4 տարով դատապարտված ինը անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին, Ռաջու Պետրոսյանին ներում շնորհելու մասին», - ասված է հրամանագրում, որը տեղադրված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջում: - «Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ Նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ`ընտանեկան ու առողջական հանգամանքները»:

No comments: