Sunday, January 25, 2009

Մարտյան դեպքերի առնչությամբ դատապարտված 16 անձանց ներում է շնորհվել

«Ազատությոիւն»- 24-1-2009-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով 2-3 տարի ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում շնորհելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն ներման հրամանագրեր ստորագրելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով դատապարտվածների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված ներման խնդրագրերը, ինչպես նաեւ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ` ընտանեկան ու առողջական հանգամանքերը:

No comments: