ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Եռաբլուր: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ` արցախյան ազատամարտում զոհված հայորդիների անունը հավերժացնող հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Լրագրողների հետ զրույցում Ս. Օհանյանը նշեց, որ այսօր հպարտության զգացումով է համակված, քանի որ հայ ժողովուրդն ունի կանոնավոր բանակ, որը դարեր ի վեր չի ունեցել: «ՀՀ զինված ուժերը կանգնած են եղել Հայաստանի անկախության ակունքներում ու ամեն ինչ արել, որպեսզի ապահովվի այսօր մեր ժողովրդի խաղաղ արարումը: Բանակով, մեր կռվող տղաներով եւ ողջ ժողովրդով կարողացել ենք ընթանալ այն ուղիով, որով ժողովուրդն է ցանկանում`դեպի անկախություն»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` այսօր ողջ հայ ժողովուրդը տոնում է Հայոց բանակի օրը, որն այն կարեւոր արժեքներից է, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել իր պատմության ընթացքում:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին, ցանկանալ ամենայն հաջողություններ եւ երախտագիտություն հայտնել, որ յուրաքանչյուրն իր լուման է ներդրել այսօրվա բանակի կայացման գործում»,- նշեց Ս. Օհանյանը:
Ըստ նախարարի` այսօր էլ հայկական բանակը կատարում է իր առաքելությունը` մարտական հերթապահություն իրականացնելով` հուսալիրորեն պաշտպանում է ՀՀ եւ Արցախի սահմանները: Ներկայումս իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հայոց բանակի զարգացումն ապահովվի: «Վերջին տարում մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրներից մեկը բարեփոխումների իրականացումն է: Պետք են որոշակի բարեփոխումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել բանակի հետագա զարգացումը եւ այն համապատասխանեցնել այսօրվա, ժամանակակից, առաջատար չափանիշներին: Այդ է պահանջում եւ անվտագության, եւ սպառնալիքների վերլուծությունը»,-ասաց Ս. Օհանյանը:
Նրա կարծիքով, յուրաքանչյուր ղեկավար առաջին հերթին պետք է վերագնահատի եւ արժեւորի բանակի անցած ճանապարհը, գնահատի բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են բանակի ողջ կայացումը: Յուրաքանչյուրը պետք է ջանք ու եռանդ չխնայի եւ որոշակի լումա ներդնի բանակի մարտունակությունն ապահովելու եւ զարգացնելու համար: «Ինձ` որպես պաշտպանության նախարարի, սպասվում է չարքաշ, երկարատեւ աշխատանք, որպեսզի կարողանամ իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք դրված են բանակի առջեւ հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից»,- ավելացրեց ՀՀ պաշտպանության նախարարը:Thursday, January 29, 2009
ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունն այցելեց Եռաբլուր
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Եռաբլուր: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ` արցախյան ազատամարտում զոհված հայորդիների անունը հավերժացնող հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Լրագրողների հետ զրույցում Ս. Օհանյանը նշեց, որ այսօր հպարտության զգացումով է համակված, քանի որ հայ ժողովուրդն ունի կանոնավոր բանակ, որը դարեր ի վեր չի ունեցել: «ՀՀ զինված ուժերը կանգնած են եղել Հայաստանի անկախության ակունքներում ու ամեն ինչ արել, որպեսզի ապահովվի այսօր մեր ժողովրդի խաղաղ արարումը: Բանակով, մեր կռվող տղաներով եւ ողջ ժողովրդով կարողացել ենք ընթանալ այն ուղիով, որով ժողովուրդն է ցանկանում`դեպի անկախություն»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` այսօր ողջ հայ ժողովուրդը տոնում է Հայոց բանակի օրը, որն այն կարեւոր արժեքներից է, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել իր պատմության ընթացքում:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին, ցանկանալ ամենայն հաջողություններ եւ երախտագիտություն հայտնել, որ յուրաքանչյուրն իր լուման է ներդրել այսօրվա բանակի կայացման գործում»,- նշեց Ս. Օհանյանը:
Ըստ նախարարի` այսօր էլ հայկական բանակը կատարում է իր առաքելությունը` մարտական հերթապահություն իրականացնելով` հուսալիրորեն պաշտպանում է ՀՀ եւ Արցախի սահմանները: Ներկայումս իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հայոց բանակի զարգացումն ապահովվի: «Վերջին տարում մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրներից մեկը բարեփոխումների իրականացումն է: Պետք են որոշակի բարեփոխումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել բանակի հետագա զարգացումը եւ այն համապատասխանեցնել այսօրվա, ժամանակակից, առաջատար չափանիշներին: Այդ է պահանջում եւ անվտագության, եւ սպառնալիքների վերլուծությունը»,-ասաց Ս. Օհանյանը:
Նրա կարծիքով, յուրաքանչյուր ղեկավար առաջին հերթին պետք է վերագնահատի եւ արժեւորի բանակի անցած ճանապարհը, գնահատի բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են բանակի ողջ կայացումը: Յուրաքանչյուրը պետք է ջանք ու եռանդ չխնայի եւ որոշակի լումա ներդնի բանակի մարտունակությունն ապահովելու եւ զարգացնելու համար: «Ինձ` որպես պաշտպանության նախարարի, սպասվում է չարքաշ, երկարատեւ աշխատանք, որպեսզի կարողանամ իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք դրված են բանակի առջեւ հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից»,- ավելացրեց ՀՀ պաշտպանության նախարարը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment